
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ էներգետիկայի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախագծերը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման և TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ։