Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Թուրքական «Royad Mammadov» բեռնատար նավը խորտակվել է Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ։ Ռումինիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ նավում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով փրկարարները տարհանել են 11 մարդու, ևս երկու մարդու մարմին է դուրս բերվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եգիպտացորեն տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել ռուսական ԱԹՍ-ների կողմից։ Նրա խոսքով՝ նավում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

Թուրքիայի «Ծովային առևտրի պալատի» տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից Սև ծովում հարձակման է ենթարկվել 226 քաղաքացիական և առևտրային նավ, որոնց ավելի քան 70%-ը՝ 2026 թվականին։ Հունիսից առնվազն 27 թուրքական նավ է տուժել հարձակումներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *