ԱԺ կայք, թե՞ Ruben Travel

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատության է ենթարկել խորհրդարանի պատգամավորների գործուղումների հետ կապված ծախսերը։

Նա նշել է, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում նախագահի բաժնում հրապարակվող որոշումների և կարգադրությունների թվում մեծ տեղ են զբաղեցնում գործուղումների վերաբերյալ փաստաթղթերը։

«Նայում ես՝ ԱԺ կայքի նախագահի բաժնում կան որոշումներ, կարգադրություններ, ու տպավորություն է ստեղծվում՝ ոչ թե ԱԺ կայքն է, այլ «Ռուբեն թրավըլ» տուրիստական գործակալությունը՝ գործուղումներ, գործուղումներ»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 11 պատգամավոր գտնվում է արտերկրյա կամ այլ գործուղումների մեջ, ինչը, պատգամավորի գնահատմամբ, պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր է ենթադրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *