2027-ի բյուջեով կառավարությունը կարող է որոշ կազմակերպությունների դրամաշնորհ տալ առանց մրցույթի

2027 թվականի պետական բյուջեի նախագծով սահմանվում է, որ պետական բյուջեից իրավաբանական անձանց տրամադրվող դրամաշնորհները, որպես կանոն, պետք է հատկացվեն մրցութային ընթացակարգով։ BanksNews.am-ը տեղեկացավ, որ միևնույն ժամանակ նախատեսվում է բացառություն․ եթե ծրագիրը կամ միջոցառումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով՝ դրա բացառիկությամբ պայմանավորված, դրամաշնորհը կարող է տրամադրվել առանց մրցույթի՝ կառավարության որոշմամբ։  Այսպիսով, կառավարությունը հնարավորություն կունենա որոշ դեպքերում ուղիղ դրամաշնորհ տրամադրել կազմակերպությանը՝ առանց բաց մրցույթի, եթե հիմնավորվի, որ տվյալ ծրագիրը կարող է իրականացնել միայն այդ կազմակերպությունը։

Նախագծում, սակայն, չի մանրամասնվում, թե ինչ չափանիշներով պետք է գնահատվի իրավաբանական անձի «բացառիկությունը»։ Դրամաշնորհի առանց մրցույթի տրամադրումը պետք է ձևակերպվի կառավարության առանձին որոշմամբ։ Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ պետական բյուջեից իրավաբանական անձանց տրամադրվող սուբսիդիաները հատկացվելու են կառավարության որոշումների հիման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *