«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«Ղարաբաղից տեղահանված սիրելի’ հայրենակիցներ,
Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։
Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»,- ասված է հրապարակման մեջ։