
2026 թվականի 3 եռամսյակի ընթացքում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդատվական ընկերությունների տվյալները։
Ինչպես հայտնել են «NF Group»-ում, 2026 թվականի առաջին եռամսյակում «Սպորտմաստեր» ցանցի միջոցով սկսել է աշխատել ավստրիական «Zanier» ապրանքանիշը։ Երրորդ եռամսյակում Մոսկվայի «Աֆիմոլ Սիթի» առևտրի կենտրոնում բացվել է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութ, որը ստեղծել են ռուսական «Ռեդ Սոֆթ» ընկերությունն ու չինական «Passion»-ը։ Ամռանը Կազանի «Մեգա» առևտրի կենտրոնում բացվել է ռուս-չինական «Polaris | TCL» նախագծի խանութը, որտեղ նույնպես կենցաղային տեխնիկա է վաճառվում։
Բացի այդ, ինչպես հայտնել են CORE.XP–ում, Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել IYKYK ռեստորանային ապրանքանիշը, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում գտնվող «Համի տանը» («Дом вкуса»)։ Ռուսաստան է մուտք գործել նաև չինական «Much Fun» ապրանքանիշը, որը խաղային սարքերի խանութ է գործարկել «Աֆիմոլում»։
«Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2025 թվականին երկրում սկսել են աշխատել 15 միջազգային ապրանքանիշներ», – նշել է «NF Group»-ի ներկայացուցիչը։
Եվս հինգ արտասահմանյան մանրածախ վաճառողներ, որոնք նախկինում ռուսական շուկայում ներկայանում էին մարկետփլեյսներում կամ բազմաբրենդային խանութներում, իրենց սեփական վաճառակետերն են բացել: