Խափանման ի՞նչ միջոց է սահմանվել Արթուր Դանիելյանի նկատմամբ

Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում գիշերը տեղի ունեցած նիստի ժամանակ որոշվել է հասարակական գործիչ Արթուր Դանիելյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորում։

Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ առաջադրվել է երկու հոդվածով մեղադրանք։ Դրանցից մեկը Facebook-ի գրառումների համար է։ «Բայց եթե այդպես է, Աժ պատգամավորների կեսին այդ մեղադրանքը պետք է առաջադրվի։ Հասարակության մի մասին դուր չի գալիս, բայց մի մասին էլ շատ էլ դուր է գալիս, թե ինչ է գրում Արթուրը, հետևաբար խուլիգանություն չի կարող լինել։ Ունիվերսալ նորմերի դեպքում պետք է լինի խուլիգանությունը։

Արթուրը մեղադրում են նաև, որ հետաքննության մարմին՝ ԱԱԾ-ին, արատավորող ինչ-որ մի գրառման համար։ Ծիծաղելին այն է, որ այդ հոդվածով ոչ թե գերատեսչությանը կարելի է արատավորել , այլ կոնկրետ պաշտոնատար անձի, ինչը չկա»,- ասում է փաստաբանը։

Աթանեսյանը հավելում է նաև, որ խափանման միջոցի հարցը քննած դատավորը Նիկոլ Փաինյանի աշխատակազմում վարչության պետք է աշխատել։ Նրան բացարկի միջնորդություն են հայտնել, ինչը չի ըդնունել։

Փաստաբանի փոխանցածով՝ Դանիելյանի համար կիրառվել է շփմքն ամբողջական արգելք։

«Վարույթը նախաձեռնվել է օգոստոսին։ Պատշաճ նախաքննություն չի ընթացել, ոչ մի բան էլ չեն արել»,- հավելում է Աթանեսյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *