Վրաստանի դերը չի կարելի անտեսել «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր խաղացող է։ Հաշվի առնելով աշխարհագրական և քաղաքական իրողությունները, նրա նշանակալի դերը «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում չի կարելի անտեսել։

Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նախարարը նշել է, որ Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կապի ապահովման գործում։

«Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երթուղիներն ապագայում և որ երկրների միջով են դրանք անցնում, սա մեծ նշանակություն ունի Վրաստանի համար և օգտակար է տարածաշրջանային համագործակցության համար», – հայտարարել է արտաքին գործերի նախարարը։

Մակա Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանը զբաղեցնում է ռազմավարական դիրք, և այս առումով՝ հատկապես կարևոր է Սև ծովով միջազգային շուկաներ մուտք գործելը։

«Վրաստանի ծով մուտքը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչն էլ ավելի է ամրապնդում երկրի դերը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ուղիների զարգացման գործում», – հավելել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *