Հայաստանի սրճարաններն ու ռեստորանները ռուսական տեխնոլոգիաներ են ներդնում․ եկամտաբե՞ր է

Հայաստանի սրճարաններն ու ռեստորանները սկսել են արհեստական բանականության հիման վրա գործող ռուսական տեխնոլոգիաներ ներդնել, այդ թվում՝ QR ճաշացանկեր և պլանշետներ` պատվերներն ինքնուրույն կատարելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Inno Clouds» («Սկոլկովոյի» ռեզիդենտ) ընկերությունը։

«Սրճարանների և ռեստորանների համար ՏՏ լուծումների ռուսական մշակողը գործունեություն է սկսել Հայաստանում։ Ընկերության լուծումներն օգտագործում են խոշոր ցանցային հաստատությունները, այդ թվում նաև միջազգային… Ընկերությունը ռեստորաններում թվային վաճառքների ծառայություն է մշակում. ստեղծում է QR ճաշացանկերի, տաղավարների և պլանշետների էկոհամակարգ` պատվերներն ինքնուրույն ձևակերպելու համար», – հայտնել են ընկերությունից։
Նշվում է, որ QR ճաշացանկերը, տաղավարները և պլանշետներն աշխատում են արհեստական բանականությամբ, որը վերլուծում է հաճախորդների նախասիրությունները, ինչպես նաև տրամադրում է ամբողջական տեղեկատվություն ուտեստի, դրա բաղադրիչների և ալերգենների մասին։

Բացի այդ, ԱԲ-ի վրա հիմնված լուծումներն օգնում են նաև ֆինանսական հաշվառում վարել և էլեկտրոնային հերթի ծառայություններ ներդնել։

Նշվում է, որ այդ տեխնոլոգիաները թույլ կտան կրկնապատկել հաճախորդների սպասարկման արագությունը և տարեկան գործառնական շահույթի 5-7%-ի աճ ապահովել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *