
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից շնորհավորական հեռագիր չի ստացել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեկ երեկոյան Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց է կազմակերպել։
«Ես հեռախազանգ եմ կազմակերպել։ Այսօր (ԱՄՆ-ի ժամանակով-խմբ․) նրա ծննդյան օրն է։ Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Վստահ եմ, որ դուք պատրաստվում եք նշել», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ճշգրիտ ժամը կհամաձայնեցվի։ Նա հավելել է, որ զրույցի կազմակերպման հարցում որևէ ուշացում չկա։
«Երբ զրույցի ճշգրիտ ժամանակը համաձայնեցվի և այն տեղի ունենա, մենք ձեզ կտեղեկացնենք։ Մենք ոչինչ չենք թաքցնի», – ասել է նա։