ՌԴ Պերմի երկրամասային դատարանը անփոփոխ է թողել «Реальные пацаны» (Ռեալնիե պացանի) սերիալի դերասան Արմեն Բեջանյանի նկատմամբ կայացված դատավճիռը՝ ընդերքի պահպանության և օգտագործման կանոնները խախտելու գործով, որի շրջանակում նա պետք է 139,7 միլիոն ռուբլի վճարի Օսա քաղաքի բյուջե, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Օգոստոսին Օսայի շրջանային դատարանը Բեջանյանին դատապարտել էր 400 ժամ պարտադիր աշխատանքի, սակայն ազատել էր նշանակված պատժից՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Դատարանը նաև բավարարել էր Օսայի շրջանի դատախազի հայցը՝ մեղադրյալից Օսայի շրջանի բյուջե 139,7 միլիոն ռուբլի գանձելու վերաբերյալ՝ որպես ընդերքին պատճառված վնասի փոխհատուցում։ Դատավճիռը բողոքարկել էին փաստաբանը և դատախազը, նշում է լրատվամիջոցը
«Դատավճիռն անփոփոխ է թողնվել։ Վնասի փոխհատուցմանը վերաբերող մասը նույնպես պահպանվել է», — հինգշաբթի կայացած նիստի արդյունքների մասին հայտնել են դատարանից։
Բեջանյանը «Ռեալնիե պացանի» սերիալում կատարել է Արմենկայի՝ գլխավոր հերոս Կոլյանի խորթ հոր դերը։ Նա հանդիսանում է անտառտնտեսության ղեկավար։