Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան եւ մանկավարժական համալսարանները, ֆիզկուլտինստիտուտը միավորելու նախագիծը կարծես մտել է գործնական փուլ։ Կառավարությունը, հիշեցնենք, նման նախագիծ էր շրջանառել 2022-ին, որը բուհական համակարգի խոշորացման ու «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի մասն էր կազմելու։

Երբ միավորման գաղափարը հայտնի դարձավ, մեծ աղմուկ բարձրացավ, սկսեցին դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիաներ անել։

Հատկապես ակտիվ էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, եւ այդ բուռն դիմադրության պատճառով կառավարությունը ժամանակավորապես նահանջեց։

Մեր աղբյուրն ասում է, որ ոչ միայն չեն հրաժարվել այդ մտադրությունից, այլեւ ներկայում ընթանում են գործնական քայլեր՝ այն կյանքի կոչելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ այդ հարցով մեկնաբանության համար դիմենք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, իսկ այնտեղից դեռ չի հաջողվել պարզաբանում ստանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *