287 թեկնածու հավակնում է Նոբելյան խաղաղության մրցանակին․ՀՀ-ն նախընտրում է Թրամփին

Բրիտանական «Time» թերթի տվյալներով՝ Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը գրանցել է 2026 թվականի խաղաղության մրցանակի 287 թեկնածուի, որոնցից 208-ը անհատներ են, իսկ 79-ը՝ կազմակերպություններ։

Սուդանի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնները Նոբելյան խաղաղության մրցանակի հիմնական հավակնորդների շարքում են։ Տեղական համայնքների կողմից ֆինանսավորվող բարեգործական կազմակերպությունը տրամադրում է բժշկական օգնություն, սննդի աջակցություն, կրթություն և մարդկային պաշտպանություն։

Մասնագետները նաև ենթադրում են, որ Նոբելյան մրցանակը կարող է ստանալ Հռոմի պապ Լևոն XIV-ը, ով ակտիվորեն խթանում է համաշխարհային համագործակցությունը։ Նա բազմիցս կոչ է արել խաղաղության, այդ թվում՝ Գազայի հատվածում և Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար համատեղ առաջադրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *