Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով․ հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։