Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի, մեկ ամսից կրկին վիրահատվելու է. քույրը մանրամասներ է հայտնել

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից:

Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա վիճակը կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ։

«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ», – նշեց քույրը։

Անիի որդու մատների վիրահատությունից հետո ձեռքը գիպսի մեջ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *