Հերթականը ափալ-թափալ ավարտած՝ արտահերթ նիստ են գումարել

Նախորդ շաբաթ ԱԺ հերթական քառօրյան հապշտապ ռեժիմով ավարտվեց, օրակարգային հարցերը սպառվեցին․ երեքշաբթի և չորեքշաբթի մինչեւ հարցուպատասխանը պատգամավորները պարապուրդի էին մատնված։

Հերթականը ափալ-թափալ ավարտած՝ այսօր՝ հոկտեմբերին 12-ին արտահերթ նիստ են գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված են երկու միջազգային համաձայնագրեր, որոնք պետք է խորհրդարանը վավերացնի: Հարցերից մեկը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանն է վերաբերում։

Հատկանշական է, որ COP17-ի աշխատանքներով պայմանավորված առավարությունն ավելի վաղ որոշում էր ընդունել «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին:

Օրակարգի մյուս հարցը Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին է վերաբերում։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *