Հավերժ մրցակիցների դերբին ավարտվեց տանտերերի հաղթանակով


Սպորտ


Հունաստանի Սուպերլիգայի 6-րդ տուրի շրջանակում Օլիմպիակոսը սեփական հարկի տակ ընդունեց Պանատինաիկոսին։

«Հավերժ մրցակիցների դերբին» ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ռեստոսը՝ Ֆրոյլերի փոխանցումից։

Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը` փոխարինվելով 83-րդ րոպեին։

Այս խաղից հետո Օլիմպիակոսը 13 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ Պանատինաիկոսն առաջին պարտությունը կրեց մրցաշրջանում, սակայան շարունակում է 15 միավորով գլխավորել աղյուսակը։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *