Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար

Արցախի կորստի հետևանքով հայ ժողովրդի նյութական հարստության կորուստը կարող է կազմել շուրջ 100 միլիարդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ գնահատականը ցույց է տալիս կորուստների ահռելի չափը, իսկ միայն Արցախի պաշտպանության բանակին հասցված նյութական վնասը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։

«Այո, Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար: Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *