
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այս պահին ընդդիմության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրել։ Օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունների՝ հիշյալ հանձնաժողովի անդամները առաջարկում են արտահերթ կարգով քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը եւ պատասխաններ տալ, թե ինչ գործողություններ են իրականացրել պետական կառույցները, երբ տեղեկացվել են, որ հնարավոր է ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է անցել։