Ռուսական բանակը «Սմերչ» հրթիռներով հրետակոծել է Դոնեցկի մարզի բնակավայրերից մեկը․ կան զոհեր

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չերկասկոյե բնակավայրին  ռուսական բանակի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ, ևս չորս մարդ ստացել է վիրավորում։

Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ռուսական բանակը բնակավայրը հրետակոծել է «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգից՝ կասետային ռազմամթերքի կիրառմամբ։ Արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա։

Ֆիլաշկինը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է ամբողջական ընտանիք։

Նա բնակավայրի ուղղությամբ կասետային ռազմամթերքի կիրառումը որակել է որպես քաղաքացիական բնակչության շրջանում հնարավորինս շատ կորուստներ պատճառելու փորձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *