Եմենի հուսիները սպառնացել են «արագ և ցավոտ» պատասխան տալ ԱՄՆ-ին


Աշխարհ


Եմենի հուսիները սպառնացել են «արագ և ցավոտ» պատասխան տալ ԱՄՆ-ին, եթե նախագահ Դոնալդ Թրամփը միանա Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածներին իրենց խմբավորման դեմ։

Հուսիների քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուխայթին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ներգրավվի Եմենի դեմ ռազմական գործողություններում, պատասխան հարվածները կուղղվեն ամերիկյան ուժերին և տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերին։

Հաղորդվում է, որ Թրամփը երկուշաբթի դատապարտել է Էր Ռիադում տեղի ունեցած հարձակումը՝ այն անվանելով անընդունելի։ Ներկայացված հաղորդագրության մեջ, սակայն, հստակեցված չէ՝ ինչ հարձակման մասին է խոսքը և ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *