Եգիպտոսի հայտնի Ֆայումի մումիական դիմանկարների հավաքածուն առաջին անգամ կներկայացվի արտերկրում։ Հավաքածուի զգալի մասը ժամանակավոր ցուցադրության համար կտեղափոխվի Հռոմ, իսկ մինչ այդ վերականգնվել է դրա արժեքավոր նմուշներից մեկը՝ «Երկու եղբայրների տոնդո» անվամբ 2-րդ դարի հայտնի նկարը։
Արվեստի գործի վերականգնման աշխատանքները տևել են երեք շաբաթ։ Դրանց մասնակցել են Հռոմից ժամանած մասնագետներն ու Թահրիրի Եգիպտական թանգարանի վերականգնողները, որտեղ սովորաբար պահվում է հավաքածուն։
«Երկու եղբայրների տոնդոն» առանձնանում է շրջանաձև ձևով և նրանով, որ պատկերված է երկու մարդ, մինչդեռ մումիական դիմանկարներում սովորաբար մեկ մարդ էր պատկերվում։ Մասնագետներն այն համարում են հռոմեական ժամանակաշրջանի Եգիպտոսից պահպանված ամենավառ դիմանկարներից մեկը։
Նկարը ստեղծվել է էնկաաուստիկայի տեխնիկայով, որի դեպքում ներկանյութերը խառնվում են հալված մոմին։ այումի մումիական դիմանկարները հիմնականում նկարվել են բարակ փայտե տախտակների վրա և տեղադրվել հանգուցյալների դեմքերի վրա՝ մումիաների փաթաթանների ներսում։ Դրանք համադրում են հին եգիպտական թաղման ավանդույթներն ու հունահռոմեական աշխարհի գեղարվեստական ազդեցությունները։ Ցուցահանդեսը կգործի նոյեմբերից մինչև 2027 թվականի մայիսը։
radar armenia