Աջափնյակի վարչական ղեկավար Սերոբ Սարգսյանը, խոսելով Շինարարների փողոցի ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքների մասին, ընդգծել է, որ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անձնական նկատառումներով է այնտեղ պայքարում․
«Երևանում ամեն օր քանդվում են ինքնակամ շինություններ, տարածքները վերադարձվում են քաղաքացիներին։ Մեսրոպ Մանուկյանը չի եկել, և հարցեր են առաջանում․ ինչո՞ւ է այս մարդն աղմկում։ Աղմկում էր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար»: Նա հավելել է, որ «Հայաստան» դաշինքը պետք է հստակեցնի՝ ի՞ր դիրքորոշումն է, որ պետք է իրենց պատգամավորներով պաշտպանեն Մեսրոպ Մանուկյանի անօրինական բենզալցակայանը, թե՞ Մեսրոպ Մանուկյանին պաշտպանում էին որպես ընկեր․
«Որովհետև մի քանի պատգամավոր ունեն, կեսը երեկ այստեղ էին։ Մտածում եմ՝ դա դաշինքի դիրքորոշումն է, որովհետև ևս մեկ անգամ տեսանք՝ ընդդիմությունն աղմկում է այնտեղ, որտեղ կա իրենց շահը, և դա՝ փաստերով․ վկայականները կան»,- ասել է Սերոբ Սարգսյանը։
radar armenia