ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես` AMGB3029A548 տարբերակիչ ծածկագրով և 30 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 41,843,000,000 դրամ։
Միջին կշռված գնով եկամտաբերությունը կազմել է 9,7428%, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 7,6%:
Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.7428%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․20% է:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: