
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմածովային ուժերին հանձնարարված է ոչնչացնել ցանկացած նավ, որն ականներ է տեղադրում Հորմուզի նեղուցում: Այս մասին նա գրել է Truth Social-ում:
«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել ցանկացած նավ, նույնիսկ փոքր (նրանց բոլոր 159 ռազմանավերը գտնվում են ծովի հատակում), որոնք ականապատում են Հորմուզի նեղուցի ջրերը։ Որևէ տատանում չպետք է լինի։ Բացի այդ, մեր ականազերծողներն այժմ մաքրում են նեղուցը։ Սույնով ես հրամայում եմ շարունակել այդ գործունեությունը, բայց` եռապատկված ծավալով», – գրել է նա։