Շատ դժգոհ են նոր խոսնակից․ հնարավոր է աշխատանքից ազատեն

Սպիտակ տանը շատ դժգոհ են մնացել նախագահ Դոնալդ Թրամփի նոր խոսնակ Քեյթի Զեքերայայի առաջին ասուլիսից եւ հնարավոր է նրան ազատեն աշխատանքից։ Այս մասին հայտնում է MS Now-ն։ Համաձայն հաղորդման, իր առաջին ասուլիսի ժամանակ Զեքերայան ընդամենը երեք լրագրողի հարցի է պատասխանել։ Ասուլիսի ընդհանուր տեւողությունը կազմել է տասնչորս րոպե։ Ընդ որում՝ նրա նախաբանային խոսքը տեւել է ութ րոպե։

Ստացվում է, որ առաջադրված հարցերին պատասխանելու համար նա տրամադրել է ոչ ավել, քան մոտ 5-6 րոպե։ Սա այն դեպքում, երբ Սպիտակ տանը կամ Պետդեպում ասուլիսները տեւում են ոչ պակաս, քան 45 րոպե։ Եւ դա աշխատանքային նորմա է այդ երկու կառույցների համար։ Թրամփը իր նոր խոսնակի առաջին ասուլիսը չի քննադատել, սակայն նաեւ՝ մանրամասն չի արտահայտվել։ Միայն ասել է, որ Զեքերայան լավ է անցկացրել բրիֆինգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *