
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով կարճ ժամանակով դարձել էր տրիլիոնատեր, կորցրել է այն կոչումը եւ նորից վերադարձել է միլիարդատիրոջ կարգավիճակին։ Նրա ունեցվածքը ներկայումս գնահատվում է 977,2 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։ Համաձայն հաշվարկի, Մասկի ունեցվածքը հոկտեմբերի 13-ին կրճատվել է 28,6 միլիարդ դոլարով կամ 2,8 տոկոսով։ Պատճառը SpaceX եւ Tesla ընկերությունների բաժնետոմսերի էժանացումն է բորսայում՝ համապատասխանաբար 3 եւ 0,5 տոկոսներով։
Հիշեցնենք, որ առաջին անգամ նա տրիլիոնատեր դարձել էր այս տարվա հունիսին՝ նորից բորսայական սակարկությունների ելեւէջումների պատճառով։