
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել էր Վրաստանի կառավարության անդամներից մեկին՝ օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեին։ Վերջինս Ավանեսյանին է նվիրել Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, հիմքը՝ օբսիդիանից։ Նվերը, որի արժեքը 116 հազար դրամ է, ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Սեպտեմբերի 30-ին էլ Ավանեսյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, որը նույնպես նրան նվեր է բերել՝ բնական մետաքսից պատրաստված գլխաշոր, որը, ըստ ԿԿՀ-ի, արժե 49 հազար 960 դրամ։