
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կարճատև այց կկատարի Հայաստան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Բաղային նշել է, որ համաժողովի շրջանակում Փեզեշքիանը նախատեսում է նաև բանակցություններ վարել և մտքեր փոխանակել միջոցառմանը մասնակցող մի շարք երկրների առաջնորդների հետ։