Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ


Սպորտ


Հայտնի են դարձել նոր մանրամասներ կատալոնական «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային ծրագրերի վերաբերյալ։


Ինչպես հայտնում է լրագրող Խուան Խեսուսը, թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին լիովին գոհացնում է իրավիճակը պաշտպանության աջ եզրում, որտեղ նա վստահում է Ժյուլ Կունդեին և Էրիկ Գարսիային։ Սակայն ակումբի մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ այս դիրքն ուժեղացման կարիք ունի։ Ներկայումս ֆունկցիոների տրանսֆերային ցուցակում ընդգրկված են Պեդրո Պոռոն («Տոտենհեմ») և Ժերեմի Ֆրիմպոնգը («Լիվերպուլ»)։


Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ անձամբ Ֆլիկը նախընտրում է ձմռանը պայմանագիր կնքել նոր կենտրոնական պաշտպանի հետ։ Առայժմ կողմերը շարունակում են քննարկումները և չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։


Իսպանիայի Լա լիգայի 8 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է առավելագույն 24 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *