Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ զանգվածային հարվածները պետք է շարունակվեն․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել շարունակել զանգվածային հարվածներն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին և զինված ուժերի լոգիստիկ կենտրոններին։ Այս մասին նա հայտնել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ այցելության ժամանակ։

«Թշնամու ռազմաարդյունաբերական համալիրի և լոգիստիկ կենտրոնների դեմ զանգվածային և խմբային հարվածները պետք է շարունակվեն», – ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ ռուս զինվորականները գործում են պրոֆեսիոնալ կերպով և դրսևորում լավագույն հատկանիշները, որոնց թվում նա նշել է հայրենիքին անմնացորդ նվիրվածությունն ու սերը։ Բացի այդ, պետության ղեկավարը խնդրել է փոխանցել իր երախտագիտությունը ողջ անձնակազմին՝ քաջության և հերոսության համար։

ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ օբյեկտների ցանկն արդեն որոշված է։ Արդեն խոցվել են Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի ավելի քան 200 օբյեկտ, ռազմական բեռներով 93 նավ, ինչպես նաև ավելի քան 70 լոգիստիկ և պահեստային կենտրոն։

Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահն այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ։ Խորհրդակցության ընթացքում նախագահը հայտարարել է, որ զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից Ռուսաստանի բանակը վերահսկողություն է հաստատել 6500 քառակուսի կիլոմետր տարածքի և 310 բնակավայրի նկատմամբ, նշել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *