
Մեքսիկայում հարսի և փեսայի միջև 78 տարի տարիքային տարբերությամբ ամուսնություն է գրանցվել։ Այս միության մասին տվյալները ներառվել են Վիճակագրության ազգային ինստիտուտի կազմված վիճակագրության մեջ։
Հաղորդվում է, որ Կինտանա Ռոո նահանգում 96-ամյա կինն ամուսնացել է 18-ամյա երիտասարդի հետ։ Սա տարիքային ամենամեծ տարբերությունն է, որ երբևէ գրանցվել է Մեքսիկայում կնքված ամուսնությունների շրջանում։