Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՆԳՆ–ն «Երեւան Ուելնեսի» դեպքի մասին

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ։ Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով «Երեւան Ուելնեսում» երեկ տեղի ունեցածին։

Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել «Երևան Վելնես» մարզական համալիր, որտեղ լողավազանում լողացող երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեխաների լողի խմբակային դասի ժամանակ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *