
Ֆրանսիայում ոստիկանությունը կրկին կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ Փարիզի Հանրապետության հրապարակում ցուցարարներին ցրելու համար։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV-ն։
Ըստ հեռուստաալիքի՝ սա չարտոնված ցույց է, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված՝ բողոքի ակցիաները շարունակելու կոչերին։
Ցույցերին հիմնականում մասնակցել են սև հագուստով երիտասարդներ, որոնց դեմքերը ծածկված են եղել դիմակներով։