Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հռետորաբանությանը՝ նշելով, որ Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ։ «Նախորդ անգամ, երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել բախտը։ Խնդրեմ։ Բայց զգո՛ւյշ եղեք. մենք էլ ունենք չավարտված գործեր», – նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ-ին ներքաշում է հերթական պատերազմի մեջ «բանտից խուսափելու համար»՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կունենա դա Իսրայելի և առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին վերջինիս վերընտրվելու հարցում։ Նա բարձր է գնահատել Նեթանյահուի առաջնորդությունն Իրանի հետ հարաբերություններում՝ պնդելով, որ Իսրայելին ղեկավարի պաշտոնում անհրաժեշտ է հենց նրա մակարդակի գործիչ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *