2026 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։
«Քարերի սիմֆոնիան» Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
Դիմերես` ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։
Դարձերես՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի պատկերը:
Տեխնիկական չափանիշները
- Անվանական արժեքը 3000 դրամ
- Մետաղը/հարգը արծաթ 9990
- Քաշը 93,3 գ
- Տրամագիծը 45,0 մմ
- Որակը պրուֆ
- Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը՝ 500 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2026
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։