Իսրայելի վարչապետը հնարավոր է համարել Թուրքիայի հետ պատերազմը

Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական
հակամարտության հնարավորությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն միջոցներ է ձեռնարկել
Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու համար։

 

C14
News-ի տվյալներով՝ Անկարան ծրագրել է ամրապնդվել սիրիական ավիաբազաներից մեկում,
սակայն Իսրայելը խափանել է այդ ծրագրերը։

 

Նեթանյահուն
հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղիղ բախումից կհաջողվի խուսափել՝ ընդգծելով,
որ ջանքեր է ներդնում դրա համար։ Միաժամանակ նա ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփի հետ տարաձայնությունների առկայությունը Թուրքիայի ղեկավարության հարցում։

 

Ավելի
վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր դոկտրինա, որը նախատեսում
է զսպման քաղաքականությունից անցում դեպի սպառնալիքների ակտիվ կանխարգելում, այդ
թվում՝ կանխարգելիչ գործողությունների միջոցով։

Չնայած
փաստաթղթում Թուրքիան ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի
գործողությունները համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *