TRIPP-ի համաձայնագրի վավերացումն՝ ԱԺ օրակարգում

Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում կընդգրկվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։

Այն նախ կքննարկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ այս չորեքշաբթի: Ազգային ժողովի հերթական նիստերը կմեկնարկեն հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *