Եթե իրավապահներն ընդդիմադիրներին գաղտնալսելով չզբաղվեին, հնարավոր է՝ Շաքիի դեպքը շուտ կանխվեր, ոչ թե 3 օր անց․ Տիգրան Աբրահամյան

Իրավապահ համակարգն այսօր փոխանակ մեր քաղաքացիների շահերը պաշտպանի, զբաղված է ընդդիմադիրներին հետապնդելու գործով, և այստեղ, բնականաբար, բազմաթիվ հարցեր են առաջանում․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նաև այս վերջին դեպքն էլ, որ ունեցանք, եթե մեր ազգային անվտանգության մարմիններն իրենց աշխատանքով զբաղված լինեին, այլ ոչ թե ընդդիմադիրների գաղտնալսումներով, հնարավոր է՝ այդ դեպքը, որ տեղի ունեցավ Շաքիում, շուտ կանխվեր, ոչ թե 3 օր տևեր, օրինակ՝ հենց առաջին օրն ազգային անվտանգության մարմինները միանգամից հայտնաբերեին այդ ադրբեջանցի զինծառայողին, և չէինք ունենա նման զարգացում»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղում Անի Ավետիսյանի տուն և կրակոցներ արձակել։ Կինը վիրավորվել է՝ փորձելով պաշտպանել երեխաներին։ Մուսաևը ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 12-ին Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները ճանաչվել են տուժող։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *