Պենտագոնը ձգձգում է հրթիռների մատակարարումը


Աշխարհ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը ձգձգում է այն հրթիռների մատակարարումը: Նա նաև մտահոգություն է հայտնել ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների առաջին ալիքի մասին նախազգուշացում չստանալու կապակցությամբ։

«Մենք գիտենք, որ Պենտագոնը ձգձգում է այն հրթիռների մատակարարումը, որոնց համար մեր գործընկերներն արդեն վճարել են։ Հրթիռների նոր փաթեթները սպասում են Փիթ Հեգսեթի ստորագրությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները նույնպես սպասում են Վաշինգտոնի թույլտվությանը՝ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ փոխանցելու համար։

Զելենսկին անդրադարձել է նաև ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների մասին նախազգուշացման բացակայությանը։ Նա նշել է, որ Ուկրաինան գործընկերներից նախապես որևէ նախազգուշացում չի ստացել ռուսական հրթիռային հարվածների առաջին ալիքի վերաբերյալ։ «Ես խոսում եմ ամերիկյան վաղ նախազգուշացման համակարգի մասին։ Կարճ ժամանակահատվածում սա արդեն երրորդ դեպքն է, երբ նման բան է տեղի ունենում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնում գործընկերներն իրենց հստակ բացատրություն չեն տվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Ես չգիտեմ»,- նշել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *