Ադրբեջանը պաշտոնապես ընդգրկվել է Լեհաստանի ռազմավարական գործընկերների շարքում։
Այս մասին հայտնել են Լեհաստանի ԱԳՆ–ից՝ Defence24 պարբերականի հարցմանն ի պատասխան։
Ադրբեջանից բացի, ցանկում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Կանադան, Ուկրաինան, Թուրքիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ռումինիան, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Նիգերիան և Սենեգալը։