ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը «տխուր» է անվանել՝ պնդելով, որ երկրի խնդիրների հիմնական պատճառը ներգաղթն է։
«Ամեն ինչ կապված է ներգաղթի հետ, ոչ թե դպրոցների կամ որևէ այլ բանի։ Խոսքը հենց ներգաղթի մասին է։ Ես Մակրոնին ասել եմ, որ պետք է փակի սահմանները։
Նրանք կործանել են Ֆրանսիան։ Դժվար կլինի ամեն ինչ վերադարձնել նախկին վիճակին։ Հուսով եմ՝ Ֆրանսիան կկարողանա վերականգնվել», – հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ից Ֆրանսիայում սկսված անկարգությունների ընթացքում ավելի քան 2,500 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը։
Ինչ վերաբերվում է ռուս–ուկրաինական համակամարտությանը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակն է՝ Վոլոդիմիր Զելենսկին բանակցությունները վարելու համար մեկ ուրիշին փնտրի։
«Գուցե ժամանակն է, որ Զելենսկին բանակցությունների վարումը վստահի մեկ ուրիշին», – լրագրողներին ասել է Թրամփը։