«Հրապարակ»․ ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում

Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։ Նա իր այցերից մեկի ժամանակ հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, պարզվում է՝ մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին: Թեկնածուի քարոզչական թիմի տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ երեխային նախապես պատրաստել են, որ նկարեն ու տարածեն: Հեռախոս գնելու խոստումը լսելուց հետո նա Հակոբյանի համար նախ երգում է «Իմ ախպերս» երգը, հետո կոչով դիմում ժողովրդին. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ Մի տեսանյութում երկու խախտում` նախընտրական կաշառք եւ անչափահասին քաղաքական գովազդի մեջ օգտագործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *