Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ Atyrau Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Էմին Օհանյանը Ղազախստանի Ատիրաու քաղաքում ընթացող «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Էմինը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր՝ 5 հաղթանակ և 2 ոչ-ոքի։

Առաջատարների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով ունի 5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը։

Հայաստանից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով ունի 4.5 միավոր և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը, ով ունի 4 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *