Հռոմի պապը զանգել է Զելենսկուն․ իրավիճակն օրհասակա՞ն է

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո (հոկտեմբերի 16-ին) նախօրեին Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Խերսոնի մարզի Օլեշկիում տիրող իրավիճակը (գտնվում է ՌԴ վերահսկողության տակ-խմբ.) և կոչ է արել երկու կողմերին աջակցել մարդասիրական օգնության առաքմանը և խաղաղ բնակիչների տարհանմանը։

Տեղեկությունը հայտնում է Vatican News-ը:

Խարկովի մարզի քաղաքը, որտեղ դեռ շարունակում են գտնվել շուրջ 2 հազար քաղաքացիական անձինք, անընդհատ գնդակոծվում է, իսկ դրա մատակարարման ուղիները կտրված են:

Վատիկանը պնդում է, որ հումանիտար հրադադար լինի, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան կամավոր և անվտանգ տարհանվել ռազմական գործողությունների գոտուց, ինչպես նաևքաղաք դեղորայք և սնունդ հասցնելու համար:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պուտինը Պապի հետ զրույցում ասել է, որ «այնտեղ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Ուկրաինան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *