ԱՄՆ ՊՆ ղեկավարը Իսրայել կատարած չհայտարարված այցի ընթացքում հանդիպել է Նեթանյահուի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չհայտարարված այցով մեկնել է Իսրայել, որի ընթացքում հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։

Պարբերականը նշում է, որ այս չհայտարարված այցը տեղի է ունեցել Իսրայելի ընտրություններից ութ օր առաջ։

Ավելին՝ հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ բանակցությունների ֆոնին։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուի հետ հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազայում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի վառելիքալիցքավորող ինքնաթիռներն ու կործանիչները։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *