Տիրանայում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել


Աշխարհ


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկական միջոցներ է նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Բախումները շարունակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները նաև հրկիզել են աղբամաններ՝ դրանցով փակելով փողոցները։ Բողոքի ցույցերը շարունակվում են յոթերորդ օրը։ Մասնակիցների հիմնական պահանջը կառավարության և վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է։ Ցույցեր և երթեր են անցկացվել նաև Լեժայում, Վլյորայում, Էլբասանում ու Շկոդերում։ Դպրոցականների և ուսանողների մի մասը բոյկոտել է դասերը։

Օրվա ընթացքում ցուցարարների մի խումբ ներխուժել է Տիրանայի վերաքննիչ դատարանի շենք՝ կոտրելով ապակիներն ու վնասելով մուտքը։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է հինգ անձ, այդ թվում՝ մեկ անչափահաս, ևս 15-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *