Արաղչին քննադատել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը


Հարեվաններ


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմը ցույց է տվել՝ տարածաշրջանում ամերիկյան զորքերի և ռազմաբազաների ներկայությունը ոչ միայն չի ապահովում հյուրընկալող երկրների անվտանգությունը, այլև խաթարում է այն։

Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ավարտին Արաղչիի խոսքով՝ ամերիկյան ռազմաբազաները չեն կարողացել պաշտպանել ո՛չ իրենց դաշնակիցներին, ո՛չ էլ իրենց՝ կրելով զգալի կորուստներ։

Իրանի արտգործնախարարը ողջունել է տարածաշրջանի երկրների հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու նախաձեռնությունները՝ առանց արտաքին ուժերի միջամտության։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի պետությունների հետ՝ նրանց ընդհանուր շահերից բխող, հենց տարածաշրջանի երկրների կողմից մշակված անվտանգության համապարփակ համակարգ ստեղծելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *