Իտալիայում տեղի ունեցող անկարգությունները ստիպել են կառավարությանը ձեռնարկել ուժեղացված միջոցառումներ:
Երկրի ղեկավարությունը կապահովի Միլանի անվտանգությունը, որը տուժել էր անկարգությունների ժամանակ, քաղաքում տեղակայելով 500 զինվորականի․ հաղորդում է II Messaggero թերթը։
Ըստ տեղեկությունների՝ Միլանի անվտանգությունն ամրապնդող հրամանագիրը կհաստատվի Նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի արտակարգ նիստում: Որոշումը կայացվել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ նիստի ժամանակ։
Անկարգություններից Միլանի մանրածախ առևտրի ոլորտին հասցված վնասը գնահատվում է 700․000 եվրո: Սա ներառում է վանդալիզմի ակտեր, մի քանի խանութների հարկադիր փակում և հրկիզում:
«Իտալիայի կառավարությունը 500 զինվոր կուղարկի «Միլանը պաշտպանելու» համար՝ երկօրյա անկարգություններից հետո, որոնց ընթացքում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել խանութներ և ոչնչացրել գույք», – նշվում է հոդվածում։
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Իտալիայի հյուսիսային քաղաքներում հազարավոր ուսանողներ երթեր են անցկացրել ցածր աշխատավարձերի, բարձր հարկերի, սննդի և բենզինի գների բարձրացման, ինչպես նաև հանրային կրթության ֆինանսավորման կրճատման դեմ։
Երթերից մի քանիսը վերաճել են բռնության. ցուցարարների խմբերը կոտրել են խանութների և ռեստորանների պատուհանները, վնասել փողոցային նստարանները, քարեր նետել և այրել աղբամանները։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Ամենամեծ անկարգությունները տեղի են ունեցել Միլանում։