Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման՝ «Բհումի Պուջան» ավանդական արարողությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գլեն Այվին, ԱՄՆ հնդկական համայնքի առաջնորդներ, քաղաքական գործիչներ և հոգևորականներ։
